«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ որքան էլ այսօրվա հանրահավաքի պատճառով ոստիկանները փակեն ճանապարհները, միևնույն է, դա արդյունք չի տա:
«Տեխնիկապես, զուտ մեխանիկական ազդեցություն կլինի, որ մարզերից մարդիկ ֆիզիկապես չկարողանան գալ, և միայն երևանցիները մասնակցեն հանրահավաքին:
Բայց եթե անգամ տասը հոգի էլ գա հանրահավաքին, դա միևնույն է, հեղափոխական ալիքը դադարեցնելու կամ կանգնեցնելու որևէ դերակատարություն չի ունենա»,- նշեց Կարապետյանը:
Ըստ նրա՝ ժողովուրդը չի վախենա իշխանություններից:
«Պահի խնդիր է. այն պահին, երբ հեղափոխական ցասումը կհասնի եռման կետի, անգամ մեխանիկական գործողության կարիք չի լինի:
ԽՍՀՄ-ն նույնիսկ տանկերով էր փակում, բայց արդյունքը տեսաք՝ ինչ եղավ»,- ասաց նա: