«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի 3-րդ էներգաբլոկում օգտագործված միջուկային վառելիքի ավազանի մեջ այսօր ընկել է մետաղական խոշոր կոնստրուկցիա: Ինչպես հաղորդել է օպերատոր ընկերությունը, կայանի աշխատակիցների շրջանում տուժածներ չկան:
ITAR-TASS-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատակիցները կռունկի միջոցով ավազանից փորձել են դուրս բերել ցեմենտի բեկորները: Կռունկը դիպել է ավազանի մոտ տեղակայված 7,3 մ 470 կգ-անոց ձողին, որն ընկել է ավազանի մեջ:
Վթարի հետևանքով ավազանի սառեցման համակարգը չի տուժել, այնուամենայնիվ ընկերությունն ընդունել է, որ «լուրջ սխալ է թույլ տրվել», որի պատճառները ներկայում ճշտվում են:









































