Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխի կարծիքով ակումբի բրազիլացի նորեկ Օսկարի անունը շուտով տեղ է գտնելու ակումբի պատմության մեջ:
Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրի շրջանակներում կայացած «Յուվենթուս»-ի հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ.
«Օսկարը հրաշալի խաղաց թուրինցիների դեմ: Վստահ եմ, որ «Յուվե»-ի հետ խաղում կատարած դուբլը նրան վստահություն կհաղորդի: Նրա տրանսֆերի դիմաց հսկայական գումարներ են վճարել, և դա չի կարող չճնշել ֆուտբոլիստին: Մոտ ժամանակներս նրա անունը կհայտնվի ակումբի պատմության էջերում»,- Չեխի խոսքերը մեջբերում է Guardian-ը:






































