Ավելի քան 1000 մարդ է դուրս եկել երթի Ճապոնիայի մայրաքաղաքում՝ ընդդեմ Չինաստանի՝ Հարավչինական ծովում գտնվող կղզիների նկատմամբ տարածքային պահանջատիրության:
Ինչպես հաղորդում է EFE-ն, ցուցարարները կազմակերպված երթով անցել են մայրաքաղաքի այն փողոցներով, որտեղ տեղակայված են մի շարք երկրների, այդ թվում՝ ՉԺՀ-ի դեսպանատները:
Ցուցարարները ձեռքներին բռնել են հակաամերիկյան կարգախոսներով պաստառներ, հարյուրավոր ճապոնական դրոշներ, Սենկակու կղզիները պատկերող քարտեզներ:











































