Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնվել է անգլիական «Չելսի»-ի ուշադրության կենտրոնում: Ակումբը ցանկանում է ձեռք բերել իսպանացու տրանսֆերային իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նշենք, որ «Ռեալ»-ի աստղը թիմի հետ ունի մինչև 2017 թվականը գործող պայմանագիր:
Խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլան»-ը, ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն:







































