Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Փուչիկի ռիսկերը

Երևի թե քչերն են կասկածում, որ Սերժ Սարգսյանի կառավարական խորհրդակցության բուն թիրախը ներքաղաքական պայքարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ որոշակի սանկցիաների կիրառումն էր կամ առնվազն այդ մասին լուրջ նախազգուշացումը: Երկար ժամանակ ԲՀԿ հետ սեթևեթող Սերժ Սարգսյանն արդեն կարծես թե անցնում է իշխանական լծակների բանեցմանը:

Դրանից, անշուշտ, պետք չէ եզրակացնել, որ Սարգսյանն այսպիսով ցանկանում է Ծառուկյանին ստիպել հանդես գալ նախագահական ընտրությունների համար իրեն սատարող հայտարարությամբ կամ փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագիրը վերահաստատող հայտարարությամբ, որտեղ Ծառուկյանը ստորագրել է Սերժ Սարգսյանին սատարելու համաձայնության տակ: Սերժ Սարգսյանին պետք եղածն, իհարկե, դա չէ: Նրան պարզապես պետք է, որ «Բարգավաճ Հայաստանը» չհավատա իր, այսպես ասած` հզորությանը, այսինքն` չինքնաներշնչվի, թե իսկապես կարող է Սերժ Սարգսյանի դեմ լուրջ պայքար մղել: Բանն այն է, որ ԲՀԿ-ն, ըստ էության, նման պայքարի համար լավ մեկնարկային նախադրյալներ ունի: Սակայն դա զուտ տեսականում իհարկե, որովհետև պրակտիկորեն այդ կուսակցությունն իրենից ոչինչ չի ներկայացնում, և այնտեղ հավաքված են ընդամենը մարդիկ, որոնք փորձում են քաղաքական կոնյունկտուրայից ելնելով ինչ-որ բան տանել իրենց համար, քանի որ այդ նույն նպատակը ՀՀԿ-ում հետապնդելու համար տեղ չի գտնվել:

Ինչ խոսք, ԲՀԿ-ում միգուցե և կան մարդիկ, որոնք լուրջ քաղաքական խնդիրներ հետապնդում են, սակայն, ինչպես, օրինակ, ԲՀԿ ղեկավարությունը Վարդան Օսկանյանի հայտարարությունների մասով է ասում, թե դա Օսկանյանի անհատական կարծիքն է, ԲՀԿ-ում նման մարդիկ իսկապես, ըստ էության, անհատներ են, նրանք եզակի միավորներ են և չեն կազմում հավաքական ամբողջություն, որն իրենից կներկայացնի ներկուսակցական կշիռ: ԲՀԿ հիմնական զանգվածը իշխանատենչ, կարիերիստ մարդկանց մի հանրույթ է, որոնց մի մասը կուսակցությունում է Ռոբերտ Քոչարյանի հույսով, մյուս մասը` Ծառուկյանի, իսկ մի մասն էլ` Սերժ Սարգսյանի: Նման կուսակցությունը, ունենալով ներքաղաքական դասավորության, ստատուս քվոյի առումով բավական հարմար դիրքեր, բացարձակապես չի կարող դրանք օգտագործել, քանի որ նման կուսակցության մեջ ռիսկի գործոնը զրոյական է: Իսկ քաղաքականության մեջ առանց դրա հնարավոր չէ:

Քաղաքականության մեջ ռիսկի գործոնն անխուսափելի է, և կամ առաջնորդը այն պետք է իր վրա վերցնի, կամ կուսակցությունն ամբողջությամբ: ԲՀԿ պարագայում թե՛ մեկը չկա, թե՛ մյուսը: Ո՛չ կուսակցությունն է պատրաստ ռիսկի գնալ, ո՛չ Գագիկ Ծառուկյանը: Սերժ Սարգսյանի խնդիրը ԲՀԿ-ին պրակտիկ քաղաքականությունից հեռու պահելն է, ինչն էլ ներկայումս փորձում է անել սանկցիաների կամ նախազգուշացումների միջոցով, հիմնականում, իհարկե, ինքն իրեն ապահովագրելու համար, քանի որ նախընտրական շրջանում կրքերը թեժանում են, և ԲՀԿ-ն կարող է նաև որոշակիորեն դուրս գալ վերահսկողությունից, ու այն կրկին հաստատելու համար կարող է շատ ջանք և ժամանակ պահանջվի Սերժ Սարգսյանից: Դրա համար էլ նա գերադասում է կանխարգելիչ հարվածը, որովհետև ընտրարշավին ավելի մոտ Սարգսյանն ունենալու է բազմաթիվ այլ, շատ ավելի լուրջ խնդիրներ: Իսկ պրակտիկ քաղաքականությունից դուրս, ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի համար որևէ բովանդակությամբ վտանգավոր լինել չի կարող: Իսկ սատարել-չսատարելու հարցն այլևս որևէ էական նշանակություն չունի: Սերժ Սարգսյանին պետք է Գագիկ Ծառուկյանին պահել իր ուղեծրում, քաղաքականամերձ, ոչ թե քաղաքական հունի մեջ:

Ընդ որում` դա բխում է ոչ միայն Սարգսյանի, այլ խոշոր հաշվով նաև հասարակության շահից, որովհետև վտանգավոր է, երբ ամբողջովին ապաքաղաքական և ըստ էության մոնարխիստական մտածողության տեր մարդը իր հսկայական կապիտալով հայտնվի քաղաքական հունի մեջ: Ընդ որում` դա վտանգավոր է նաև հենց տվյալ անձնավորության համար, ով էլ որ նա լինի, քանի որ նա հայտնվում է ոչ իր տեղում, իսկ դա հղի է հենց այն ռիսկերով, որոնցից այդքան խուսափում է Ծառուկյանը` փորձելով ընդամենը ապահովագրել իր բիզնեսները: Քաղաքականամերձ ուղեծրում Գագիկ Ծառուկյանը նույնիսկ կարող է թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանի դեմ, կամ առաջադրվել անձամբ: Սարգսյանի համար այդ տարբերակն անգամ շատ ավելի նախընտրելի կլինի, քան սատարումը: Այսինքն` խնդիրը, թե Սարգսյանը Ծառուկյանից փորձում է սատարում ստանալ, թերևս հիմնականում արհեստական է և գալիս է գուցե ավելի շատ հենց ծառուկյանական շրջանակներից կամ այն շրջանակներից, որոնք Ծառուկյանին փորձում են օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար: Իսկ այդպիսի շրջանակներն, անշուշտ, առնվազն երկուսն են, որոնք կարելի է այսպես ասած կլորացնել ի դեմս երկու նախկին նախագահների:

Սատարման հրամայականի դրույթը բերելով հրապարակ` այդպիսով փորձ է արվում գեներացնել Ծառուկյանի հզորության գործոնը, այն սեփական քաղաքական հաշվարկներին ծառայեցնելու համար: Սերժ Սարգսյանի համար այդ գեներացիան վտանգավոր կլիներ, եթե ԲՀԿ դեմ իշխանական լծակների գործածության տարբերակներ չլինեին: Բայց, ինչպես ցույց տվեց, օրինակ, կառավարության վերջին նիստը, այդ տարբերակները շատ են ու բավական խոսուն, հետևաբար ԲՀԿ առասպելի գեներացումը իրականում, ըստ էության, ավելի շատ հիշեցնում է փչվող փուչիկ, որն ինչքան մեծանում է, այնքան ավելի մեծանում է ռիսկը հենց այդ փուչիկի համար՝ պայթելու ռիսկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում