Բրիտանական BAE Systems ընկերությունը, որը մասնակցում է հեռանկարային F-35 Lightning II կործանիչների ստեղծմանը, որոշել է ինքնաթիռների շահագործման ժամկետները: Ներկա դրությամբ F-35A ինքնաթիռը հնարավոր է շահագործել 8000 ժամ, սակայն մասնագետներն աշխատում են այդ ցուցանիշը բարելավելու ուղղությամբ:
Երկարակեցության գնահատման համար մասնագետները կառուցել են հատուկ փորձնական ստենդ, որտեղ մշակվում են հնարավոր թռիչքային իրավիճակներ:
Ինչպես նշում է Jane’s-ը` BAE-ի փորձարկման արդյունքները դրական են համարվում: Այսպես, 2010թ. F-35B կործանիչի փորձարկման արդյունքում, որն ընդամենը 1500 ժամ էր շահագործվել, ինքնաթիռի իրանի որոշ դետալների վրա հայտնաբերվեցին ճաքեր: Դրանից հետո, որոշվեց ինքնաթիռի ալյումինե դետալները փոխարինել տիտանով:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստեղծել գրեթե 3 հազար F-35 ինքնաթիռներ, որոնցից գրեթե 2,5 հազարը ստանալու է ԱՄՆ-ը, իսկ մանացածը՝ Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Իտալիան, Նորվեգիան և մի շարք այլ երկրներ:









































