Թաիլանդի ծայր հարավում զոհվածների թիվը ուրբաթ օրվա տվյալներով` հասել է 6-ի: Այսպիսով` տուժածների թիվը անցնում է 50-ից: Այս մասին տեղեկացնում է Bangkok Pos թերթը:
Ավելի վաղ հաղորդում էին 5 զոհերի և ավելի քան 40 վիրավորների մասին:
Ուրբաթ օրը Պատտանի գավառի Սայ Բուրի շրջանի շուկայում պայթել է հզոր ինքնաշեն մի ռումբ: Ինչպես պարզել է հետաքննությունը` պայթուցիկը գտնվել է ավտոմեքենայի բեռնախցիկում, ոչ թե մոտոցիկլետում, ինչպես հաղորդում էին լրատվամիջոցները: Պայթուցիկը պայթել է կեսօրին, երբ այնտեղ մարդկային մեծ կուտակումներ կային:
Պարզվել է, որ պայթյունի ժամանակ զոհվել է ոչ թե 5, այլ 6 մարդ: Վիրավորվել են գրեթե 40 քաղաքացիական անձ և 12 ոստիկան: Նրանցից 19-ը ծանր վնասվածքներ են ստացել:









































