Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի՝ հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն կրկին խոսել է «արքայական ակումբ»-ի գլխավոր արժեքների մասին:
Բուտրագենիոն խոսել է այն արժեքների մասին, որ սկզբիցևեթ կարևորել են «Ռեալ»-ի ներկայացուցիչները:
««Մադրիդիզմ»-ի հիմնական արժեքները՝ առավելագույն արդյունք, համապատասխան մտածողություն և հարգանք մարդկանց հանդեպ: Հակամետ եմ մեր թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ այն հարցի շուրջ, որ նա մինչև վերջին պահը չի ուզում հրապարակել թիմի կազմը: Սա տեղի ունեցավ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին»,- ասել է Բուտրագենիոն:





































