Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Ամկար» – «Դինամո» հանդիպումը: «Դինամո»-ին գրեթե հաջողվում էր կամային հաղթանակ տանել «Ամկար»-ի հանդեպ, սակայն թիմի դարպասապահը, վերջին րոպեներին գլխի դիպուկ հարվածով գրավելով «Դինամո»-ի դարպասը, կարողացավ փրկել «Ամկար»-ին վերահաս պարտությունից: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:






































