«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Հայաստանի համար ևս կարևոր է»:
Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Խիկմեթ Չեթին: Նրա կարծիքով՝ հակամարտությունը ավելի շատ Հայաստանի վրա է վատ ազդեցություն թողնում:
«Եթե հակամարտությունը լուծվի, Հայաստանը կարող է շատ արագ ներգրավվել համաշխարհային հանրության մեջ: «Գրավյալ տարածքների» ազատագրումը կծառայի տարածաշրջանի զարգացմանը: Այսօր Կովկասը աշխարհի ամենակարևոր շրջաններից է: Այստեղ կան չլուծված խնդիրներ, որոնցից կարևորը Lեռնային Ղարաբաղի հակամարտությունն է»:
Խ.Չետինը հայտարարել է, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտություն կա, որպեսզի առաջատար երկրները, ի դեմս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ակտիվություն ցուցաբերեն:










































