Ֆրանսիայի «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը կոչ է անում փարանջայից բացի, արգելել հասարակական վայրերում նաև կիպա (թասակ) կրել: Դա հրեական գլխարկ է, որն ավանդաբար կրում են տղամարդիկ, փախանցում է rosbalt.ru-ն:
Նրա խոսքով` թասակ կրելու արգելքը պետք է գործի, մասնավորապես, խանութներում, փողոցում և տրանսպորտում:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլին Ֆրանսիան դարձավ առաջին եվրոպական երկիրը, որտեղ ուժի մեջ մտավ օրենքը, որով արգելվում է հասարակական վայրերում դեմքը լրիվ փակող հագուստ, մասնավորապես, մուսուլմանական փարանջա և նիկաբ կրել: Նորամուծության հեղինակը երկրի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին էր:
Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքներով` Ֆրանսիայում աճում է այն քաղաքացիների թիվը, ում անհանգստացնում է երկրում մուսուլմանների թվի աճը:
Ավելացնենք, որ հուլիսի 5-ին 17-ամյա մի հրեա երիտասարդ հարձակման է ենթարկվել երկու անհայտ անձի կողմից: Տուժածի գլխին կիպա է եղել, նա ունեցել է հավատացյալ հրեայի այլ նշաններ ևս: Երիտասարդը կարծում է, որ իր վրա հարձակվել են հակասեմիթական շրջանակներին պատկանողները:










































