РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հետաքննել բանտային բռնությունների փաստերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին.
«Մենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում ապահովել օպերատիվ, անկողմնակալ և արդյունավետ հետաքննություն մարդու իրավունքների բոլոր տիպերի խախտումների վերաբերյալ և ոչ միայն նրանց, որոնք ֆիքսվել են տեսանյութերում»:
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանություններին նման կոչ են արել նաև ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը և այլք:







































