Հնդկաստանն այսօր հաջողությամբ իրականացրել է «Աղնի-3» բալիստիկ հրթիռի փորձարկումը, որը կարող է կրել միջուկային լիցք: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Հրթիռի արձակումն իրականացվել է Բենգալյան ծոցի Ուիլեր կղզուց: Այս շաբաթ՝ ավելի վաղ նույն վայրից իրականացվել էր «Աղնի-4» հրթիռի փորձարկումը:
«Աղնի» տիպի բալիստիկ հրթիռները մշակվել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության «կառավարվող հրթիռների մշակման համալիր ծրագրի» շրջանակներում:










































