Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորել է սկսել ծանր ջրով աշխատող հայրենական միջուկային ռեակտորների արտադրություն: Այս մասին Շիրազ քաղաքում հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասին:
Վերջինիս խոսքերով՝ այդպիսի ռեակտորների արտադրությունն ու շահագործման հանձնումը մտնում են Իրանի միջուկային նվաճումների մեջ: Աբբասին հավելել է, որ բոլոր անհրաժեշտ փորձարկումներից հետո Իրանում կսկսվի ծանր ջրով աշխատող ռեակտորների արտադրություն: