Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ, Վրաստանի շրջակա միջավայրի պահպանման նախկին նախարար Գեորգի (Գոգա) Խաչիձեն «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ շարունակվելու են Գլդանի բանտի կտտանքների գործով ձերբակալությունները.
«Տվյալ գործով կձերբակալվեն բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ նաև բարձրաստիճան չինովնիկներ»: Դրա հետ մեկտող Խաչիձեն հրաժարվել է անուններ թվարկելուց և այդ կապակցությամբ ենթադրություններ անելուց: Ներկայումս տվյալ գործով ձերբակալվել է 11 մարդ, որոնց տրվել է նախնական երկամսյա ազատազրկում: Վրաստանի դատախազությունը չի բացառում, որ Գլդանի բանտի գործով կձերբակալվի ևս 10 մարդ:








































