Մեքսիկան հայտ է ներկայացրել ՖԻՖԱ` աշխարհի ֆուտբոլի 2026 թվականի առաջնությունն անցկացնելու նպատակով:
Եթե Մեքսիկային հաջողվի ստանալ աշխարհի առաջնության անցկացման հնարավորությունը, այն կդառնա առաջին երկիրը, որը մրցաշարի եզրափակիչ փուլերը կազմակերպել է 3 անգամ:
Մեքսիկացիները, սակայն, լուրջ մրցակիցներ ունեն: ԱՄՆ-ը նույնպես ցանկանում է 14 տարի անց կրկին ընդունել առաջնությունը` երկրորդ անգամ հյուրընկալելով մոլորակի ուժեղագույն թիմերին:
Նշենք, որ բացի Մեքսիկայից, ընդամենը 3 երկիր է 2-ական անգամ ընդունել ֆուտբոլային գլխավոր մրցաշարը` Իտալիան (1934, 1990), Գերմանիան (1974, 2006) և Ֆրանսիան (1938, 1998): 2014 թվականի այս ցուցակին կավելանա նաև Բրազիլիան:








































