Monday, 22 06 2026
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին

Վարդան Այվազյանի օրոք կնքված բոլոր պայմանագրերը պետք է հետաքննվեն. Ծովինար Նազարյան

Facebook սոցիալական ցանցում «Վարդան Այվազյանը պատասխան պետք է տա» վերտառության ներքո մեկնարկած ստորագրահավաքի գլխավոր պահանջն է, որպեսզի հետաքննվեն Վարդան Այվազյանի օրոք կնքված բոլոր պայմանագրերը այն պարզ տրամաբանությամբ, որ դրանցից շատերում կարող են լինել այնպիսի կոռուպցիոն գործարքներ, որոնցից մեկն արդեն բացահայտվել է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության գործիչ, Վարդան Այվազյանի գործունեության վերաբերյալ հրապարակված պահանջագրի համահեղինակ Ծովինար Նազարյանը:

Նա հստակեցրեց, որ Facebook սոցիալական ցանցում բացված խմբին անդամագրվելը հավասարազոր է խմբում տեղադրված պահանջագրի ներքո ստորագրելուն, որի պահանջն է, որ Վարդան Այվազյանը պետք է հաշվետու լինի օրենքի և արդարադատության առջև:

«Բազմաթիվ ահազանգեր են եղել Վարդան Այվազյանի կոռումպացվածության, երկրին վնաս հասցնելու մասին, սակայն, ինչպես միշտ, անտեսվել են: Իսկ մենք հիմք ենք ընդունում Նյու Յորքի դատարանի որոշումը, որ կոռուպցիայի այն մեղադրանքները, որոնք Վարդան Այվազյանին առաջադրվել են պարբերաբար, հիմնավոր են:

Անկախ նրանից, թե քանի միլիոն գումար է պահանջվում Վարդան Այվազյանից, այդ վճռի մեջ իմ համար ամենակարևորն այն է, որ ապացուցված է համարվում, որ Վարդան Այվազյանն անպատշաճ առաջարկություններ է արել և կոռուպցիայի մեջ է փորձել ներգրավել ամերիկյան կազմակերպությանը:

Մեր նամակը պահանջում է, որպեսզի հետաքննվեն Վարդան Այվազյանի օրոք կնքված բոլոր պայմանագրերը այն պարզ տրամաբանությամբ, որ դրանցից շատերում կարող են լինել նման կոռուպցիոն գործարքներ»,- մեկնաբանեց Ծովինար Նազարյանը՝ շարունակելով, որ սրանից պետք է հետևություններ անել և վերականգնել պետությանը և տնտեսվարողներին հասցված վնասը:

Նկատենք, որ արդեն մի քանի օր մեկնարկած ստորագրահավաքին միացել է Facebook-ի շուրջ 300 օգտատեր:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման էր տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար հոգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի (ԳԳՄ)։ ԳԳՄ-ի օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունութ ԱՄՆ դոլար և երկու ցենտ, սակայն այս գումարը հնարավոր չէ գանձել, եթե չլինի տրիբունալ դատարանի որոշումը:

2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը ենթարկվել էր կոռումպացիոն դրսևորումների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում