Սերբիայի «Պարտիզան»-ի երկրպագուները վիրավորել են ադրբեջանական «Նևթչի» ակումբի դարպասապահ Սաշա Ստամենկովիչին` Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում երկու թիմերի միջև կայացած հանդիպմանը:
Խաղի ընթացքում երկրպագուները պաստառ են ցուցադրել` դարպասապահին հասցեագրված «Մեծ քթով կապիկ» վիրավորական արտահայտությամբ: Նշենք նաև, որ Ստամենկովիչի յուրաքանչյուր շարժումը տրիբունաներից ուղեկցվում էր վանկարկումներով:
«Պարտիզան»-ի ֆանատների վարքը բացատրվում է այն փաստով, որ Ստամենկովիչը մի քանի տարի հանդես է եկել սերբիական ակումբի վաղեմի թշնամի` «Ցրվենա Զվեզդա»-ի կազմում:






































