Ճապոնիայի գործող վարչապետ Յոսիհիկո Նոդան ուրբաթ վերընտրվել է իշխող Դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնում՝ պահպանելով վարչապետի պաշտոնը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի NHK հեռուստաալիքին:
Ակնկալվում է, որ հոկտեմբերի սկզբին նա փոփոխություններ կանցկացնի կառավարությունում:
Նոդան ձայների մեծամասնություն է ստացել ուրբաթ Տոկիոյում անցկացված ներկուսակցական ընտրություններում: Ընտրություններին մասնակցել է երկրի խորհրդարանի Դեմոկրատական կուսակցության 336 պատգամավոր, տեղական խորհրդարանների ավելի քան 2000 պատգամավոր և կուսակցության 330 հազար շարքային անդամ: Ընդ որում, երկրի խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավոր երկու քվեի իրավունք ունի:
Գործող վարչապետից բացի՝ ընտրություններին մասնակցել են ևս երկու թեկնածու՝ գյուղատնտեսության և ընդհանուր ազգային գործերի նախկին նախարարները:
Նոդան կարողացել է հաղթել՝ չնայած իր հասցեին հնչող քննադատություններին: Շատերը նրան են մեղավոր համարում հուլիսին տեղի ունեցած կուսակցության պառակտման մեջ:










































