«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը բարձր գնահատական է տվել իր սաների` Եվրոպայի Լիգայի խաղարկության շրջանակներում «Լացիո»-ի հետ կայացած հանդիպման ժամանակ ցուցադրած խաղին: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով:
«Մենք ավելիին էինք արժանի այս խաղում: Գոհ եմ ցուցադրած խաղից, ակումբը լավ գործեց հարձակման գծում:
Խաղացողների գործադրած մեծ ջանքերը և նրանց կենտրոնացած մոտեցումը խաղին ինձ շատ են ուրախացնում: Այս ամենը մեզ լավ մեկնարկ ապահովեց»,- հայտարարել է մասնագետը:








































