Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Չինաստանը ԵՄ-ին կոչ է անում հանել իրեն զենք մատակարարելու էմբարգոն

Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն կոչ է արել Եվրամիությանը հանել Պեկինին զենք մատակարարելու էմբարգոն,- հաղորդում է Al-Jazeera-ն:

«Ես բաց կխոսեմ: Մենք ավելի քան 10 տարի ծանր աշխատանք ենք տարել, որպեսզի ԵՄ-ը ճանաչի Չինաստանի տնտեսության շուկայական բնույթը և հանի զենքի մատակարարման էմբարգոն: Սակայն կոնկրետ գործողություններ առայժմ չկան: Եվ ես խորապես ցավում եմ դրա համար»,- ասել է Վեն Ցզյաբաոն սեպտեմբերի 20-ին Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք. ԵՄ-ը Չինաստանին սպառազինություն մատակարարելու վրա էմբարգո է դրել 1989 թ. Տյանանմեն հրապրակում ցույցը ճնշելուց հետո: Ֆրանսիան և Իտալիան կոչ են անում վերանայել այդ որոշումը, սակայն Մեծ Բրիտանիան դեմ է դրան:

Ավելի վաղ Չինաստանը խոստանում էր ԵՄ-ին ֆինանսական օգնություն տրամադրել, եթե իրեն զիջումներ արվեն սպառազիության առևտրի ոլորտում և ճանաչվի Չինաստանի տնտեսությունը Համաշխարհային առևտրական կազմակերպության շրջանակներում:

Փորձագետները նշում են, որ Չինաստանի վարչապետի բանակցությունները ԵՄ-ի իշխանությունների հետ կարևոր են երկու կողմերի համար էլ: Եվրամիությանն անհրաժեշտ է ֆորմալ աջակցություն ստանալ Չինաստանի կողմից, որի ոսկու պաշարները գերազանցում են 3 տրլ դոլարը: Իսկ Չինաստանին անհրաժեշտ է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ տարվա վերջին էլիտայի փոփոխությունից առաջ: ԵՄ-ը Չինաստանի խոշորագույն առևտրական գործընկերն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում