Հարկային մարմիններն այսօր դադարեցրել են իրենց աշխատանքն ամբողջ երկրում, հաղորդել է հարկային մարմինների աշխատակիցների արհմիությունը:
Վերջիններս հայտարարում են, որ մտադիր են բողոքել նաև սեպտեմբերի 27-28-ը, ինչպես նաև միանալ համընդանուր մեկօրյա գործադուլին, որը նախատեսված է սեպտեմների 26-ին: Այդ օրը նախատեսված է նոր մաքսային ծառայությունների աշխատակիցների գործադուլը, որոնք հարկային մարմինների աշխատակիցների հետ ենթարկվում են երկրի ֆինանսների նախարարությանը: Այս մասին հայտնում է RIA Noviosti-ն:
Աշխատակիցները բողոքում են աշխատավարձերի կրճատման, պետական հատվածում սպասվելիք կրճատումների ու «նոր գործիքների» դեմ, որոնք, նրանց կարծիքով, պատրաստում է կառավարությունը:
Հունաստանի նախարարների կաբինետը պետք է մոտ օրերս կողմնորոշվի գրեթե 12 միլիարդ եվրոյով ծախսերը կրճատելու հարցում՝ ԵՄ-ից ու ԱՄՀ-ից 31 միլիարդ եվրոյի տրանշի դիմաց:









































