Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Շնորհավոր տոնդ, հայ մարդ, շնորհավոր տոնդ, հայություն

Այսօր Հայաստանի Հանրապետությունը դարձավ 21 տարեկան: Քաղաքակիրթ աշխարհում դա չափահասության տարիքն է, երբ մարդն ընկալվում է արդեն ինքնուրույն, լիարժեք անհատ, որը պատասխանատու է ինքն իր համար, իր կյանքի համար, որն այլևս դուրս է ծնողների պատասխանատվության տիրույթից: Պետության համար, իհարկե, դժվար է 21 տարին սահմանել չափահասության տարիք, բայց միևնույն ժամանակ, դա մի ժամանակահատված է, երբ այդուհանդերձ, հասունության ինչ-որ նշաձողեր պետք է լինեն սահմանված ու հաղթահարված: Կարո՞ղ ենք արդյոք մենք ասել, որ ՀՀ պարագայում կան դրանք: Երևի թե մեծ վերապահումներով:

Հայաստանն ունի պետականության բոլոր ինստիտուտները, որոնք, սակայն, ըստ էության չեն գործում այնպես, ինչպես կգործեն հասուն և ինքնիշխան պետության ինստիտուտները: Ավելին` դրանք կրում են առավելապես ձևական բնույթ, իսկ երկրի իրական անկախությունը վաղուց հանձնված, նվիրված կամ վաճառված է Ռուսաստանի Դաշնությանը: Այստեղ, իհարկե, էականն այն չէ, թե ում է վաճառված, հանձնված կամ նվիրված, որովհետև էականը հանձնումը, նվիրումն ու վաճառքն է ինքնին: Արդյոք պատկերացնո՞ւմ էինք մենք այս ամենը 21 տարի առաջ, երբ ճնշող մեծամասնությամբ «այո» էինք ասում մեր երկրի անկախությանը: Իհարկե` ո՛չ:

Այն ժամանակ լրիվ այլ պատկերացումներ, բոլորովին այլ տեսլականներ ու արժեքներ էին գերակշռողը: Հենց դրա շնորհիվ հնարավոր եղավ հաղթել ծանրագույն և անհավասար պատերազմը, ապահովել երկու հայկական պետությունների անկախությունը: Սակայն այդ հիանալի հաղթանակի վրա կառուցված անկախ պետականությունը դարձավ ավելի շատ պարտության, քան հաղթանակի խորհրդանիշ, սկսեցին իշխել ոչ այն արժեքները, որոնք հաղթանակ են բերում: Գերական դարձան հաղթանակը տանող, մսխող արժեքները, որոնք ի վերջո պետությունը կանգնեցրին մի փաստի առջև, երբ անգամ իշխանությունը չի կարող չնկատել ու չխոստովանել, որ Հայաստանում կան ֆունդամենտալ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում, քանի որ հակառակ դեպքում կարող են լինել ճակատագրական: Մինչև չլուծվեն այդ խնդիրները, անկախ պետականությունը չի դառնա յուրաքանչյուր քաղաքացու անձնական զգացումը, իսկ մինչև յուրաքանչյուր քաղաքացի անձնապես չզգա պետությունը՝ ոչ միայն գիտակցի, այլ նաև զգա, այդ պետությունը չի կարող լինել լիարժեք ու հասուն, այդ պետությունը չի կարող լինել մրցունակ:

Այս մասին շատ քչերն են խոսում, հատկապես տոնական օրերին: Մեծամասնությունը, հատկապես իշխող, պետությունը սեփական կալվածքի վերածած մեծամասնությունը գերադասում է պաթոսն ու ճոռոմ հռետորաբանությունը, կենացների մակարդակի ելույթները` այդպիսով սքողելով այն համատարած թալանը, որ հենց ինքն էլ իրականացնում է երկրում: Տոնական ճոռոմաբանությունը քող է, որով ծածկվում է գործը, դառը, կորստաբեր իրականությունը: Բայց պետությանը հակառակն է պետք՝ բաց ու անկեղծ խոսակցությունը, ախտորոշումը, որովհետև միայն դրանից հետո կարող է նշանակվել և իրականացվել բուժումը: Եվ միայն առողջ պետությունն է, որ կարող է լիարժեք իրացնել պետական ֆունկցիաները, այդ թվում նաև տոնակատարությունները՝ բայց բովանդակային, լիարժեք, իրական, կյանքից ու քաղաքացուց չկտրված տոնակատարությունները, երբ քաղաքացին զգում է, որ ինքն է տերը այդ տոնի, ոչ թե ինքը երկրի տերերի կրկնվող պաթոսի հանդիսատեսն է:

Շնորհավորում ենք Հայաստանի քաղաքացիներին անկախության տոնի առիթով ու մաղթում, որ այդ զգացողությունը, տիրոջ զգացողությունը նրանց այցելի հնարավորինս շուտ, որ անկախ հայկական պետությունը դառնա նրանց սոցիալական, բարոյական, ֆիզիկական պաշտպանության ամենահուսալի պատվարը, դառնա նրանց ապագայի փարոսը, որպեսզի նրանք, նրանց սերունդները չմտածեն Հայաստանից հեռանալու մասին, և որպեսզի մեր արտերկրի հայրենակիցները՝ որոնց նույնպես շնորհավորում ենք, շուտափույթ կերպով ունենան հայրենիք վերադառնալու մասին գործնական մտորումների հիմքեր ու հնարավորություն:

Շնորհավոր տոնդ, հայություն:

Բայց, միևնույն ժամանակ, սա նաև տոն է այն մարդկանց համար, ովքեր հայ չեն, բայց հայաստանցի են, ում համար Հայաստանը ևս տուն է, հարազատ պետություն, երկրորդ հայրենիք: Ի վերջո, նաև դա պետք է լինի հայկական պետության նպատակը՝ դառնալ բոլոր նրանց տունը, ովքեր կամենում են դա ու պատրաստ են ապրել այդ տանը, դառնալ մադկանց տուն, համամարդկային արժեքների տուն, որովհետև նաև դրանով է պետությունն ամուր, մրցունակ, կենսունակ, պաշտպանված:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում