ԱՄՆ Կոնգրեսը Ռուսաստանը, Ուկրաինան և Չինաստանը համարում է հեղիանկային իրավունքների խախտողների գործունեության առավել նպաստավոր երկրներ: Կոնգրեսի`միջազգային ցանցահենության հակազդման աշխատանքային խումբը փաստաթուղթ է հրապարակել և ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տվել հատուկ ուշադրություն դարձնել Ռուսաստանում, Չինաստանում, Ուկրաինայում, Շվեյցարիայում և Իտալիայում հեղինակային իրավունքների խախտման խնդրի լուծման վրա:
«Այդ երկրներում մտավոր սեփականության իրավունքի անբավարար վերահսկումը մեծ վնաս է հասցնում ամերիկացի հեղինակներին և մեր տնտեսությանը»,- ասված է փաստաթղթում: Նշվում է նաև,որ անցած տարվա եռյակից բացի՝ այս տարի առաջին անգամ ցուցակում են հայտնվել Շվեյցարիան և Իտալիան: Կոնգրեսականների կարծիքով` Կանադայում և Իսպանիայում, որոնք նախկինում հայատնվել են այդ ցուցակում, հեղինակային իրավունքների վերահսկման հետ կապված իրավիճակը զգալիորեն լավացել է:
Ամերիկյան ցուցակում հեղինակային իրավունքների «ամենավատ» խախտողներն են նախկինի պես շարունակում մնալ ռուսական Вконтакте սոցիալական ցանցն ու Rutracker տորենտ-պորտալը, բուլղարական և ուկրաինական նմանատիպ ռեսուրսներ հանդիսացող Zamunda և Demonoid կայքերը: Ի դեպ, Вконтакте-ն միակ սոցիալական ցանցն է ամերիկյան սև ցուցակում:








































