Օտարերկրյա ուղղակի ներդրումների քանակը Չինաստանում նվազում է երեք ամիս անընդմեջ և 2012-ի օգոստոսին կազմել է 8,3 մլրդ դոլար,- փոխանցում է CBS հեռուստաընկերությունը` հղում անելով ՉԺՀ-ի առևտրի նախարարությանը: Դա 1,4%-ով քիչ է, քան 2011-ի նույն ժամանակահատվածում էր:
2012-ի ամբողջ ընթացքում ուղղակի ներդրումների քանակը ՉԺՀ-ի տնտեսության մեջ 2011-ի համեմատ նվազել է 3,4%-ով:
Նշենք, որ ուղղակի ներդրումները չեն ներառում ներդրումները ֆինանսական ոլորտում և բորսայական դիրքերը:









































