Այսօր ժամը 10.00 Զ. Փոստանջյանը գնացել է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկ ԱԱԾ շենքում:
Այստեղ նա տեղեկացել է, որ իր եղբայրն այնտեղ է և փոխանցել է եղբոր հագուստները:
Պահանջել է մուտք գործել մեկուսարան, սակայն նրան կրկին արգելել են:
Ժամը 11.30 այդ հիմնարկի պետ Զաքարյանը զանգահարել է Զ. Փոստանջյանին և հայտնել, որ նա կարող է մուտք գործել մեկուսարան:
Զ. Փոստանջյանն այդ հեռախոսազանգից հետո գնացել է մեկուսարան և տեղեկացել, որ իր եղբորը` Տիգրան Փոստանջյանին, այսօր` ժամը 11.30-ին, համաձայն ԱԱԾ քննչական վարչության 01.03.2011, թիվ 81536 գրության, տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ:
Տ. Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանն այս տեղափոխումը մեկնաբանում է որպես Տ. Փոստանջյանի նկատմամբ Նուբարաշեն ՔԿՀ-ի քրեական տարրերի միջոցով ճնշում գործադրելու փորձ:









































