ԱԺ «գոլդ» սենյակներից մեկն էլ բաժին է հասել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանին, որն օրերս է ավարտել սենյակի կահավորումը: «Հրապարակ»-ը գրում է, որ նա որոշել է տարբերվել կոլեգաներից և իր աշխատասենյակում ոչ թե շերտավարագույրներ է կախել, այլ սովորական շիֆոնե վարագույրներ, որոնք բոլորովին ուրիշ ոճի մեջ են և ամրացվում են պատի մի կողմում: Մարդը հազվադեպ է լինում խորհրդարանում և իրեն պետք է զգա, ինչպես տանը` հավանաբար այսպես են մտածել դիզայներները:
Ի տարբերություն ավելի «գոլդ» սենյակների, որոնք մոտ են նիստերի դահլիճին, Գուլոյանին տեղավորել են առաջին հարկում` «Ժառանգություն» խմբակցության կողքին: