Գերմանիայի քաղաքներում այս շաբաթվա վերջին ցույցեր տեղի կունենան ընդդեմ «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի: Այս մասին զգուշացնում է տեղի ոստիկանությունը:
Գրեթե 800 մարդ կմասնակցի բողոքի ակցիաներին:
Ավելի քան 400 մարդ կմասնակցի Գերմանիայի Հանովեր քաղաքում կայանալիք ցույցին: Եղած տեղեկությունների համաձայն` բողոքի ակցիաներ տեղի կունենան նաև Կարլսրուեում և Դորթմունդում:
Տեղի ոստիկանության աշխատակիցները հույս ունեն, որ ցույցերը խաղաղ կլինեն:








































