Ռուսաստանը կատարում է ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Ռուսաստանը ամբողջությամբ հետևում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի վերաբերյալ ընդունած որոշումներին»,- հայտարարել է ռուս դիվանագետը:
Նրա խոսքերով` Թեհրանի միակողմանի պատժամիջոցները մի շարք դեպքերում նախկին տարածքային բնույթ են կրում, ինչը կտրականապես անընդունելի է միջազգային իրավական տեսանկյունից:
Միջազգային հասարակությունը կասկածում է Իրանին միջուկային զենքի մշակման մեջ: Այդ երկրի դեմ գործում են ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք ուղղված են Թեհրանի միջուկային ծրագրի կանխարգելմանը:
Իրանցիները բոլոր մեղադրանքները հերքում են, հայտարարելով, որ իրենց միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի:










































