Բրեդ Փիթը բոլիվուդյան կինոստուդիաների հետ համագործակցելու հետաքրքրություն է ցուցաբերել, գրում է The Hollywood Reporter-ը:
Վերջին հարցազրույցներից մեկում դերասանը հայտարարել է, որ շատ է լսել հնդկական կինեմատոգրաֆի զարգացման մասին: Բացի այդ, Փիթը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս բոլիվուդյան ֆիլմերի «դրամատիզմը և կոլորիտը»: Դերասանը պատրաստ է նկարահանվել և նույնիսկ պարել հնդկական ֆիլմում:
Սակայն Բրեդ Փիթը չի նշել, թե ինչ նախագծերում կցանկանար աշխատել:











































