Հերթերի, վաճառողների կոպտության և պիտանի ապրանք գտնելու դժվարություններով պայմանավորված յուրաքանչյուր երրորդ կին ատում է խանութներ այցելելը, գրում է The Daily Mail-ը՝ հավելելով, որ այդ կանայք չեն ընդունում «շոփինգ-թերապիան»:
Հարցված բրիտանուհիների 44 տոկոսը նշում է, որ բուտիկներում իրենց վրա բարձրից են նայում, 38 տոկոսը վստահ է, որ իրենց ոչ մի բան չի սազում, ամեն տասներորդն ամաչում է իր չափսերի հագուստ հարցնել, 37 տոկոսը խուսափում հանվել հանդերձարանում:
10 հարցվածներից 8-ը վստահ են, որ շոփինգն ավելի հաճելի կլինի, եթե իրենք նիհարեն, իսկ 10-ից 5-ը՝ եթե հարստանան:







































