Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում սեպտեմբերի 19-ին հերթական ցույցերն են տեղի ունեցել Մուհամմադ մարգարեին ծաղրող «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ուսանողները, հակաամերիկյան կարգախոսներ բացականչելով, այրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խրտվիլակը:
Ցուցարարներից մեկն ասել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի Աֆղանստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները դադարեցվեն: «Մենք ցանկանում ենք, որպեսզի ֆիլմի ստեղծողները դատարանի առաջ կանգնեն, հակառակ դեպքում մենք կշարունակենք մեր ցույցերը»,- ասել է նա:










































