Վրացական «Բորժոմի» հանքային ջրերի արտադրող ընկերությունը պայմանագիր է ստորագրել Air Baltics ընկերության հետ, որի համաձայն, հանքային ջրերը մատուցվելու են ավիաընկերության օդանավերում,- հաղորդում է Новости-Грузия-ն:
Վրացական ընկերությունում շեշտում են, որ գործարքը շատ նշանակալից է և՛ ֆինանսական, և՛ ջրերի գովազդման տեսանկյունից:
Air Baltics-ը չվերթներ է իրականացնում աշխարհի 92 ուղղությամբ և տարեկան սպասարկում է մոտ 3 միլիոն մարդու: