Ինչպես գրում է եգիպտական Al-Masry Al-Youm կայքը, փետրվարի 28-ին ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերից ցնցվող Բահրեյն են տեղափոխվել Սաուդյան Արաբիայի մի քանի տասնյակ տանկեր:
«Առաջին լրատվականը» փետրվարի 16-ին տեղեկացրել էր, որ, ըստ իրանական լրատվամիջոցների, սաուդյան տանկերը Բահրեյն էին մուտք գործել այն ժամանակ, երբ իշխանությունները գրեթե կորցրել էին վերահսկողությունը երկրի նկատմամբ: Հետագայում այս տեղեկությունը չհաստատվեց:
Մի բան ակնհայտ է, որ այսօրինակ զարգացումը չի կարելի բացառել, քանի որ արաբական աշխարհում ստեղծվել է ոչ միանշանական մի իրավիճակ, երբ վտանգված են տարածաշրջանի գրեթե բոլոր ռեժիմները, այդ թվում՝ և Սաուդյան Արաբիայում: Իսկ ծայրահեղ անկայուն իրավիճակը Բահրեյնում դրան կարող է միայն նպաստել:
Բահրեյն տանկեր մտցնելը կարող է պայմանավորված լինել նաև ընդդիմության կողմից այսօր Բահրեյնում նախատեսված բողոքի լայնածավալ միջոցառումներով, որտեղ պահանջելու են կառավարության հրաժարականը և բարեփոխումների իրականացում:






































