Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պատիժների իրականացման, փորձարկման և իրավաբանական օգնության նախարարության պատիժների իրականացման դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Գիորգի Լորտկիպանիձեն: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետական ապարատի ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին:
Բացի այդ, նշանակվել է նաև Գլդանի բանտի նոր ղեկավար, քանի որ նրա նախորդը ձերբակալվել է սկանդալային տեսանյութերի հրապարակումից հետո: Ուտիաշվիլիի խոսքերով՝ փոխվելու է նաև Վրաստանի մյուս բանտերի ու ազատազրկման վայրերի ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին ընդունել է Վրաստանի պատիժների իրականացման, փորձարկման և իրավաբանական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեի հրաժարականը:









































