Պատժամիջոցներ են կիրառվելու երեխաներին զինված հակամարտությունների մեջ ներգրավումն արգելող միջազգային օրենքը խախտողների նկատմամբ: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի ԱԽ-ում չորեքշաբթի ընդունված որոշման մեջ:
Համաձայն փաստաթղթի` ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատում է իր պատրաստակամությունը կոնկրետ և փուլային պատժամիջոցներ ձեռնարկել` ընդդեմ զինված հակամարտություններում երեխաների իրավունքների մշտական խախտողների:
Խորհուրդը վճռականորեն քննադատում է համապատասխան միջազգային օրենքի խախտման յուրաքանչյուր դեպք, այդ թվում՝ երեխաների հավաքագրումն ու զինված հակամարտությունում նրանց ներգրավումը:
Այս կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջում է բոլոր հակամարտող կողմերին վերջ տալ նման պրակտիկային և հատուկ քայլեր ձեռնարկել երեխաների պաշտպանության համար:










































