Կահիրեում գտնվող ֆրանսիական դեսպանատունը կարգադրել է փակել ֆրանսիական դպրոցները և մշակույթի կենտրոնները Եգիպտոսում, այդ մասին հաղորդել է ֆրանսիական դիավանագիտական առաքելության հյուպատոսական բաժնի ներկայացուցիչը:
Այդ որոշումը կապված է Charlie Hebdo ամսագրում հրապարակված Մուհամմեդի ծաղրանկարի և դրա արդյուքնում մահմեդականների հնարավոր արձագանքի հետ` ուղղված Եգիպտոսում տեղակայված ֆրանսիական կենտրոններին: Մի քանի ժամ առաջ, սակայն, դեսպանատնից հաղորդեցին, որ մտադիր չեն այդպիսի քայլի դիմելու` չնայած որ ավելի վաղ Փարիզը կարգադրել էր 12 մահմեդական պետություններում փակել դպրոցները և մշակույթի կենտրոնները: Ունեցած տվյալների համաձայն՝ Եգիտոսի ֆրանսիական դպրոցները և մշակույթի կենտրոններն այցելուներին կկարողանան ընդունել հինգշաբթի օրվանից ոչ շուտ: Չորեքշաբթի օրը մի քանի տասնյակ եգիպտացիներ Կահիրեում գտնվող ֆրանսիական դեսպանատան առջև հավաք էին կազմակերպել՝ բողոքելով Charlie Hebdo ամսագրում տպագրված ծաղրանկարի համար և նշելով, որ դա նոր անկարգությունների է հրահրում:









































