Բրիտանական Metro-ն գրում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին վերսկսել է լիարժեք մարզվել: Ֆուտբոլիստը 25 օր տևած բուժումից լիովին ապաքինվել է՝ վերադառնալով «մանկունյանցիներ»-ի շարքերը:
Հիշեցնենք, որ անգլիացին վնասվածք էր ստացել օգոստոսի 25-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում:
Հնարավոր է անգամ՝ Ռունին կարողանա մասնակցել այսօր՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում կայանալիք՝ «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպմանը:








































