Wednesday, 01 07 2026
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` տարվա լավագույն քաղաքապետ

Համազգային վստահության խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ազգային մրցանակաբաշխության 2012 թ-ի «Տարվա լավագույն հանրային ծառայող» անվանակարգում լավագույն քաղաքապետ է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Լավագույն քաղաքապետի մրցանակը Տարոն Մարգարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը:

Շնորհավորելով քաղաքապետին լավագույնը ճանաչվելու համար, Մուրադ Մուրադյանը ընդգծել է, որ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի զարգացման գործում ունեցած իր անուրանալի ներդրման և մայրաքաղաքի հանդեպ դրսևորած անմնացորդ սիրո շնորհիվ, հիրավի արժանի է այս գնահատանքին. «Լինելով Երևանի քաղաքապետերից ամենաերիտասարդը, Տարոն Մարգարյանը իր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում գործով ապացուցեց իր նվիրվածությունը մայրաքաղաքին ու նրա բնակչությանը, դրանով իսկ արդարացնելով նաև Հանրապետության նախագահի վստահությունը: Մարդիկ ամեն օր են համոզվում, որ Երևանը դառնում է ավելի գեղեցիկ, գրավիչ ու հարմարավետ»,- նշել է Մուրադ Մուրադյանը վստահեցնելով, որ Տարոն Մարգարյանը արդեն իսկ արժանիորեն վաստակել է Երևանի լավագույն քաղաքապետերից մեկը կոչվելու պատիվը:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վստահության և գնահատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այս կոչումը որքան պատվաբեր, նույնքան էլ պարտավորեցնող է. «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է ճանաչվել լավագույն քաղաքապետ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են կազմակերպված հարցումներին և նման պարտավորեցնող վստահություն են հայտնել: Շնորհակալ եմ նաև միջոցառման կազմակերպիչներին: Որպես Երևանի քաղաքապետ ուզում եմ ընդգծել, որ Երևանը մեր բոլորի տունն է և մենք բոլորս պարտավոր ենք սիրել ու պահպանել մեր տունը: Ես վստահ եմ, որ բոլորս միասին շատ կարճ ժամանակում կապահովենք մեր տան գեղեցկությունը, մաքրությունն ու հարմարավետությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Նկատենք, որ «Տարվա լավագույն հանրային ծառայող» անվանակարգով մրցանակաբաշխությունն անցկացվում է առաջին անգամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում