ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ Բենի Գանցը կարգադրել է Գոլանի բարձունքներում արտահերթ ռազմական մանևրումներ անցկացնել՝ իսրայելական բանակի պատրաստականության աստիճանը ստուգելու համար: Կարգադրությունն արվել է Իրանի և Թել Ավիվի միջև աճող լարվածության ֆոնին:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, զորավարժությունները մեկնարկել են պահեստային զորամասերի մոբիլիզացմամբ: Այնուհետև Կենտրոնական ռազմական շրջանի ստորաբաժանումները ուղղաթիռներով տեղափոխվել են հյուիսիս, որտեղ անցկացվում են մանևրումները. օրվա երկրորդ կեսին դրանք կավարտվեն ռազմական հրաձգությամբ: Շատ զորամասեր մանևրումների մասին իմացել են միայն ռազմական տագնապի ազդանշանից հետո:
Բանակի հրամանատարությունը չի հաղորդում զրավարժություններին մասնակցող զորքերի թիվը, սակայն նշվում է մանևրումների «լանածավալ» լինելու փաստը: Դրանում ներգրավված են Հյուսիսային և Կենտրոնական շրջանների, ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները և գործող ու պահեստային բանակի այլ զորամասեր:










































