Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այցելելու է Իրաք: Այս մասին այսօր հայտարարել է Իրաքում Իրանի դեսպան Հասան Դանաիֆարը:
Վերջինիս խոսքերով՝ Ահմադինեժադի իրաքյան այցը կնպաստի երկկողմանի հարաբերությունների զարգացմանը: Դեսպանը հավելել է, որ այդ այցը տեղի կունենա Ահմադինեժադի նյույորքյան այցից հետո՝ ընդգծելով, որ իրաքյան այցի շրջանակներում Ահմադինեժադը կհանդիպի իր իրաքցի գործընկերոջ և պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համար երկկողմանի հարաբերությունների հարցն ու տարածաշրջանային և միջազգային հարցեր:









































