Sunday, 14 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է

Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Մոսկվայում

Փետրվարի 28-ին Մոսկվայի Սբ. Հարություն եկեղեցու տարածքում Սումգայիթի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի դիմաց տեղի ունեցավ ծաղկեփսակ դնելու արարողությունն` ի հիշատակ 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների վայրագությունների արդյունքում զոհված անմեղ հայ բնակչության:

Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցում էին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցները` դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ, ՂԼՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցիչն ու ներկայացուցչության աշխատակիցները, տեղի հայկական հասարակական կազմակերպությունների անդամները, մոսկովյան բուհերի հայ ուսանողներն ու Մոսկվայում բնակվող հայեր:

Հիշատակման արարողությունից հետո ելույթով հանդես եկավ ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը՝ նշելով, որ 88-ին Սումգաիթում տեղի ունեցածը հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է, և աշխարհասփյուռ հայությունն ու մայր Հայաստանը երբևէ չեն մոռանա կատարվածը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն իր խոսքը հղեց ներկաներին՝ նշելով, որ Սումգայիթում տեղի ունեցածը պետք է որակել որպես եղեռն՝ շարունակությունը 1915թ. Մեծ Եղեռնի: Օլեգ Եսայանի խոսքով՝ Սումգայիթի ջարդերը նպատակ էին հետապնդում կասեցնելու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու հայերի ձգտումներն ու թևաթափ անելու պատմական արդարության վերականգնմանն ուղղված հայության արդարացի մղումները: «Այդուհանդերձ, ադրբեջանական իշխանությունների վայրագությունները չընկճեցին հայերին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումն այլևս իրականություն է», – ամփոփեց դեսպանը:

Ելույթներից հետո ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Սումգայիթի նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում