Այսօր «Ժառանգություն» խմբակցությունը ողջ օրվա ընթացքում բոյկոտեց ու չմասնակցեց խորհրդարանի աշխատանքներին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում այսպես գնահատեց «Ժառանգության» որոշումը. «Իհարկե, ավելի լավ կլիներ, որ ընդդիմությունը լիներ ավելի ակտիվ և կառուցողական: Այդպես ավելի հետաքրքիր կլիներ: Բայց որպես քաղաքական առանձին ուժ՝ իրենք են ընտրել: Բայց ասեմ, որ անհասկանալի էր բոյկոտի պատճառը, նաև լավ չէին որոշել տեղն ու ժամանակը՝ այդ մասին հայտարարելու համար»: