Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում պլանավորված չէ և չի էլ պլանավորվելու «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին հայտարարել է Կինոֆիլմերի բաշխման թբիլիսյան ընկերության տնօրեն Դևի Գվախարիան:
Վերջինիս խոսքերով՝ Թբիլիսիի կինոթատրոններում չի պլանավորվել և չի էլ պլանավորվում այդ ֆիլմի ցուցադրություն: Իսկ ինչ վերաբերում է ինտերնետով այդ ֆիլմի տարածմանը, ապա Վրաստանում վերահսկողություն չկա կոնկրետ վեբ-պորտալի նկատմամբ:










































