Երեկ` ժամը 22.33-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել՝ նետվելով ցած:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Փրկարարները կասեցրել են Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի բնակչուհի՝ 1929 թվականի ծնված Վերգուշ Ասատրյանի ինքնասպանության փորձը:










































