Կոլումբիայի ամենաազդեցիկ նարկոբարոններից մեկը` Դանիել «Խելագար» Բարրերան, ձերբակալվել է հարևան Վենեսուելայում: Այս մասին հաղորդել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը:
Սանթոսի խոսքով` Բարրերայի ձերբակալությունը հնարավոր է եղել շնորհիվ Վենեսուելայի իշխանությունների համագործակցության և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության օգնության:
Կոլումբիան և ԱՄՆ-ը ավելի վաղ բազմամիլիոնանոց պարգևատրում էին նշանակել նրան բռնելու համար: Նախագահը «Խելագար» Բարրերային անվանել էր Կոլումբիայի վերջին խոշոր նարկոբարոն, որը շարունակում է ազատության մեջ մնալ:







































