Մոսկվան և արաբական երկրները պատրաստ են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիին: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղոդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ երեքշաբթի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Մոսկվայում արաբական երկրների դիվանագիտական առաքելությունների և ԱՊԼ ներկայացուցչության հետ, որոնց ընթացքում քննարկել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակը:
Փաստաթղթում նշվում է, որ Լավրովը հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանում առաջ եկած խնդիրները խաղաղ ճանապարհով՝ ազգային երկխոսության միջոցով և առանց դրսի միջամտության լուծելու հարցում:
Բացի այդ, հաստատվել է Ռուսատսանի և արաբական երկրների տրամադրվածությունը՝ անհրաժեշտ համագործակցություն ցուցաբերել Լախդար Բրահիմիի առաքելությանը:
Հաղորդվում է, որ քննարկվել են նաև Եմենում, Սուդանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, Իրանի միջուկային ծրագիրը և այլն:









































