Մեկ տարի առաջ Լիբիայում ձերբակալված նավի անձնակազմի վրացի անդամները չեն ցանկացել լքել այն և վերադառնալ հայրենիք:
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ երկրի իշխանությունները կապվել են լիբիական իշխանությունների հետ, անկարգությունների սկզբնական շրջանում իրենց քաղաքացիներին տարհանելու հայցով, սակայն վերջիններս ցանկացել են մնալ նավի վրա:
Բեռնանավի սեփականատերն իտալացի է, և այն ձերբակալվել է մոտ մեկ տարի առաջ, ունեցած պարտքերի համար, ինչի շուրջ դատական գործընթացը շարունակվում է:
Փոխնախարարը շեշտել է, որ Վրաստանը շարունակում է ջանքեր գործադրել իր քաղաքացիներին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ Նիդերլանդների աջակցությամբ Լիբիայից դուրս բերելու ուղղությամբ: