Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատունը երեքշաբթի վերսկսել է իր գործունեությունը բնականոն ռեժիմով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունը:
ԱՄՆ դեսպանատան բնականոն գործունեությունը դադարեցվել էր ԱՄՆ-ի դեմ բողոքի ցույցերից հետո՝ կապված հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հետ: Դեսպանատան մոտ 4 օր տեղի ունեցած ցույցերի հետևանքով ոստիկանության հետ բախումներով զոհվել է 1, վիրավորվել ավելի քան 200 մարդ:
Եգիպտոսում ԱՄՆ դեսպան Էնն Փաթերսոնը, անցյալ շաբաթ ընդհատելով իր հերթական արձակուրդը, վերադարձել էր Կահիրե:











































